Monthly Archives: Մայիսի 2013
Ճամբարային երկրորդ օր
Ծնունդդ շնորհավոր
Շնորհավոր ծնունդդ, Կարինե ջան
Մեր հեքիաթային դպրոցը
Մայիսյան բաց հավաք
Մենք կարողանում ենք
Մայիսյան հավաքի իմ հոդվածը
Ընթերցանությունը առաջին դասարանում
Ընթերցանությունն անկախ տարիքից և ժամանակաշրջանից կարևոր է յուրաքանչյուր գրագետ և կիրթ մարդու համար: Երեխայի մոտ ընթերցանության մշակույթը զարգանում է նաև դպրոցում: Այստեղ է, որ նա սովորում է ճիշտ, գրագետ կարդալ ու, որ պակաս կարևոր չէ, կարդացած նյութը հասկանալ: Երեխան կյանքի ընթացքում ընթերցում է տարբեր նյութեր` գիրք, թերթ, հոդված, համակարգչում ներկայացված որևէ այլ նյութ, որոնց համար միշտ էլ պետք են ընթեցելու հմտություններ:
Առաջին դասարանում տառաճանաչության փուլն ավարտելուց հետո սկսում ենք ընթերցանության փուլը: Մինչ ընթերցանության փուլին հասնելը մենք ընթերցում էինք նկարների միջոցով: Նկարում էինք բառը, հաշվում էինք , թե քանի տառ կա բառի մեջ և տառերի փոխարեն դնում էինք զանազան պայմանական նշաններ: Այդ մեթոդը սովորողների մոտ զարգացրեց բառը լսելու և վերարտադրելու, հեգելու կարողությունը:
Երբ տառաճանաչ դարձանք շարունակեցինք նույն մեթոդով աշխատել, բայց պայմանական նշանները փոխարինեցինք տառերով, հետո վանկերով, վանկերը՝ բառերով, բառակապակցություններով, փոքրիկ ասիկներով և այլն: Վանկերն ու բառերը արտասանում էինք ծափերով, դոփերով, խաղերով, կամաց- կամաց արագացնելով…
Որպեսզի երեխանեն ընթերցել սիրեն, հարկավոր է ընթերցվող նյութը գրավիչ , պատկերավոր և մատչելի ներկայացնել: Այդ պատճառով ես և իմ սովորողները որոշեցինք ստեղծել աուդիոգրքեր և ընթերցարան (վերջինիս հիմքում Աղայանի բանաստեղծություններն են) Երբ սովորողն ինքն է ստեղծում ընթերցելու նյութը, ավելի հաճույքով է սկսում ընթերցել և նրա մոտ արագ վերանում են ընթերցանության հետ կապված բոլոր դժվարությունները:
Այժմ արդեն ընթերցում ենք տեքստեր, տեքստը բաժանում ենք հատվածների, նոր սկիզբ և ավարտ ենք ստեղծում տեքստի համար, գտնում ենք կարևոր նախադասությունը, բանալի բառը և այլն:
Այժմ էլ շարունակում ենք նկարել մեր սովորած յուրաքանչյուր հեքիաթ ու բանաստեղծություն: Նկարում ենք թե՛ նկարչական ծրագրով, թե՛ գուաշներով ու ջրաներկերով: Ստեղծագործությունները նկարում ենք դրվագ առ դրվագ, որպեսզի ավելի լավ պատկերացնենք գործողության ընթացքը, սյուժեն:
Այս աշխատանքի շնորհիվ սովորողը ստեղծագործությունը իմաստային հատվածների է բաժանում և նկարների միջոցով բանաստեղծության ամբողջ պատկերն է ստանում: Այսպիսի աշխատանք կատարելիս զարգանում է սովորողի երևակայությունը, մտածելու կարողությունը, ստեղծագործությունն ընկալելու և ներկայացնելու կարողությունը:
Աղայանական ընթերցարան ու աուդիոգրքեր.
Ընթերցարան ստեղծելուց առաջ, կարդացինք Ղ. Աղայանի մանկական բանաստեղծությունները, խաղացինք-խաղացինք մինչևբերանացիարեցինք : Այնուհետև բաժանեցինքհատվածների և համակարգչային նկարչական ծրագրերի օգնությամբ նկարեցիք:
Երկրորդ փուլում բանաստեղծությունը բաժանեցինք նախադասությունների, գտանք բառակապակցությունները, հետո առանձնացրեցինք բառերը: Բառերը վանկատելով սկսեցինք արտասանել: Արտասանելու ընթացքում սկսեցինք հորինել և որոշեցինք մեր ընթերցարանը ստեղծել Աղայանական բառերով, մեր հորինած փոքրիկ ասիկներով և բանաստեղծություններով:
Երբ նկարներն ու բանաստեղծությունները պատրաստ էին, սկսվեցին մուտքագրման աշխատանքները: Սովորողները համապատասխանեցրին բանաստեղծությունները նկարների հետ և հերթով, ընթերցելով, մուտքագրեցին նկարների վրա:
Հաջորդ փուլում ձայնագրեցինք երկու բանաստեղծություն և նույն նկարների միջոցով մոնտաժային ծրագրով աուդիոգիրք ստեղծեցինք:
Սովորողները ձայանագրեցին բանաստեղծությունները, նկարչական ծրագրով նկարներ նկարեցին, իսկ ես մոնտաժային ծրագրի օգնությամբ աուդիոգրքեր պատրաստեցի: Հերթով ձայնագրեցի սովորողներին, հետո լսեցինք բոլորին: Իր արտասանությունը լսելով` սովորողը շատ արագ նկատում է իր արտասանական թերությունները և ուղղում դրանք: Ընտրեցինք ձայնագրությունը և մոնտաժային աշխատանքը սկսեցի, որից հետո ձայնի և նկարաշարերի ճիշտ համադրությամբ ստեղծեցի էլեկտրոնային փոքրիկ գիրք:
Ինչպես իմ բոլոր նյութերը, աուդիոգիրքն ու Աղայանական ընթերցարանը ևս տեղադրել եմ իմ բլոգում և հուսով եմ, որ դրանք պիտանի կլինեն իմ գործընկերներին և սովորողներին:
Բացի Աղայանի բանաստեղծությունները մենք ունեք մի քանի աուդիոգիրք Թումանյանի և այլ գրողների ստեղծագործություններով, որոնք ևս ստեղծվել են վերը նշված եղանակով:
Ճամփորդներըպատմում է Արևիկը
Սևուկ ուլիկըպատմում է Մ. Դավիթը
Աշխատանքի արդյունքում`
· ՏՀՏ միջոցները գործածելու ընթացքում սովորողը ձեռք է բերում նոր հմտություններ (ձայնագրում է ձայնագրիչով, նկարում է paint ծրագրով, պահպանում է նկարը)
· Սովորողն ընթերցում է ոչ միայն իր ստեղծած նյութը, այլև դասարանում ստեղծած բոլոր նյութերն ու ֆիլմերը
· Սովորողն ինքն է ստեղծում իր գիրքը, որի շնորհիվ սկսում է գնահատել և կարևորել ընթերցանությունը և ընթերցանությունը դառնում է նպատակաուղղված և հաճելի գործունեություն
· Զարգանում է սովորողի երևակայությունը, մտածելու և ստեղծելու կարողությունը, խոսքը,աշխատել սիրելու, ինքնադրսևորվելու կարողությունները:
Ընթերցարանին կից կներկայացնեմ «Մենք մեդիագետ ենք» ֆիմը, որտեղ էլ երևում է, թե սովորողն ինչպես է ստեղծել ընթերցարանն ու աուդիոգիրքը:
«Մենք մեդիագետ ենք» նյութը իմ և Հիմնական դպրոցում փորձառություն անցնող` Թամարա Մարիմյանի համատեղ աշխատանքն է:
Աղայանական ընթերցարան
Պատրաստում ենք Ալիսա գլորիկ