2015-2016 ուստարի, Բարձունքի հաղթահարում

DSC07238

«Մխիթար ՍԵբաստացի » կրթահամալիրում ուսումնական ճամփորդությունները ուսումնական գործունեության բաղկացուցիչ մաս են: Կրտսեր դպրոցում յուրաքանչյուր սովորողի մասնակցությունը ուսումնական ճամփորդությանը պարտադիր է:Ճամփորդություններն ինքնին պարզ, արդյունավետ, գրավիչ միջոց են, յուրօրինակ և առավել կենդանի գործնական դասեր կազմակերպելու համար, «դպրոց»` ավանդական դպրոցական պատերից դուրս, դպրոց, ուր դժվար է ձանձրանալ:

Ճամփորդության օրը՝ Սեպտեմբերի 19
Նպատակը
Ամրապնդել սովորողի կապը շրջապատող միջավայրի հետ, նպաստել սովորողների միջանձնային հարաբերությունների ձևավորմանը , հնարավորություն ստեղծել հետազոտական աշխատանքի միջոցով նորանոր տեղեկատվական գիտելիքներ ստանալ: Ներգրավել ծնողներին ուսումնական հետազոտական աշխատանքներում:

Խնդիրները
Ճամփորդության նախապատրաստում
Բարձունքի հաղթահարում
Տեղում փոքրիկ նախագծերի իրականացում:
Քայլերը
1. Ընտրել բարձունքը
2. Հավաքել տվյալ բարձունքի մասին տեղեկություններ
3. Կատարել հաշվարկներ /ծախսեր, ճամփորդության տևողություն/
4. Դերային բաժանում (պաշտոններ)
5. Կանոնների մշակում
6. Ճամփորդության իրականացում
7. Էկոլոգիական հանրօգուտ աշախատանքի իրականացում
8. Անրադարձ, ամփոփում, գնահատում
Նախագիծն իր մեջ ներառում է հետևյալ դասընթացներից բաղկացուցիչներ
• ես և շրջակա աշխարհը (ծանոթացում տեղանքին, նրա պատմամշակութային կոթողներին)
• մայրենի խոսքի մշակում (բառապաշարի հարստացում, տեղեկությունների հավաքագրում, փոխադրում, ներկայացում)
• մաթեմատիկա հաշվարկներ
• ՏՀՏ հմտություններ /տեսախցիկների, ֆոտոխցիկների ձայնագրիչների կիրառում, ֆիլմերի և շնորհանդեսների պատրաստում/ :

Աշխատանքի ընթացքը
Ընտրել բարձունքը.
Դասավանդողը նախ ծանոթացնում է քարտեզին:Հետո քարտեզի միջոցով ծանոթանում են Հայաստանի մարզերին`նախօրոք իրենց տարիքին մատչելի ձևով բացատրելով ,թե ինչ է մարզը: Նայելով քարտեզին/տեսողական/ որոշում ենք, թե որ մարզերն են Երևան քաղաքին մոտ: Ընտրում ենք այդ մարզերից մեկը: Հանձարարում ենք համացանցին օգտվելով գտնել տվյալ մարզի բարձունքները և դուրս բերել անունները և նկարները:Դասարանում ֆոտոշարքը դիտելուց հետո որոշում ենք, թե որ բարձունքն ենք հաղթահարելու:
Տվյալ աշխատանքը սովորողների մոտ ձևավորում է քարտեզից օգտվելու կարողություն: Ծանոթանում են մարզերին և տվյալ մարզի բարձունքներին:
Հավաքել տվյալ բարձունքի մասին տեղեկություններ:
Սովորողները առաջադրանք են ստանում համացանցից կամ այլ աղբյուրներից /մեծահասակների պատումներից/ տեղեկություններ հավաքել տվյալ վայրի մասին, հետազոտական աշխատանքների միջոցով փոխադրել իրենց ձեռք բերած տեղեկությունը,ներկայացնել համակարգչային իրենց իմացած որևէ ծրագրով: Սովորողը դասարանում ներկայացնում է իր աշխատանքը:
Սովորողի մոտ զարգանում է կայքերից օգտվելու, անհրաժեշտ տեղեկությունները դուրս բերելու, փոխադրելու և ներկայացնելու կարողություն:
Կանոնների ստեղծում
Ուսուցիչն առաջարկում է սովորողներին իրենց անհատական նեթբուքներից կայքի ուսումնական պարապմունքի էջի կարծիքների բաժնում մուտքագրել իրենց կողմից մտածած կանոններ : Այնուհետև սկսում ենք համատեղ քննարկել և ի մի բերել , մշակել կանոնագրքի կետերը: Արդյունքում կազմվում է կանոնագիրք, որը հրապարակվում է կայքի դասարանական էջում և բոլոր մասնակիցները ծանոթանում են ճամփորդության կանոնագրքին: Նրանք կարող են նաև լրացումներ անել: Այս աշխատանքը նպաստում է ճամփորդությունը ավելի կազմակերպված և անվտանգ իրագործոլու համար:

Կատարել հաշվարկներ /ծախսեր, ճամփորդության տևողություն/
Սովորողների հետ լրացնում ենք ճամփորդության հայտը և ներկայացնում ծրագրի ղեկավարին: Երից հետո պարզում ենք, թե որքան գումար է անհրաժեշտ երթուղու համար: Քանի որ արդեն գիտենք, թե քանի սովորող է մասնակցելու ճամփորդությանը հաշվում ենք, թե մեկ սովորողիը որքան հումար պետք է վճարի երթուղու համար:
Ժամանակի ճիշտ կառավարումը շատ կարևոր է և սովորողներն այս տարիքից պետք սովորեն ցանկացած աշխատանք կատարելու ընթացքում իրենց ժամանակը ճիշտ բաշխել:
Քանի որ մենք նախօրորք համացանցից տեղեկացել ենք, թե որքան է հեռավորությունը (քանի կիլոմետր): Ծնողների օգնությամբ ճշտում ենք, մոտավորապես որքան ժամանակում կահասնենք մեր նախատեսած վայը: Այդ ճշտելով մենք մոտավորապես կարող ենք հաշվարկել,թե որքան ժամանակ կծախսենք ճանապարհի վրա: Այս հաշվարկները մեզ կօգնեն ժամանակը ճիշտ բաշել և ճիշտ պլանավորել մեր օրը:

Դերային բաժանում
Ուսումնական ճամփորդությունների կազմակերպման ընթացքում կարևոր է սովորողների և ծնողների ակտիվ ու բազմակողմանի մասնակցությունը: Կկատարվի դերաբաշխում , սովորողները պատասխանատվություն կստանձնեն իրենց հոգեհարազատ որևիցե բնագավառի համար/խմբավարի օգնական,բժիշկ-սանիտար,օպերատոր-տեսանկարիչ,էկոլոգ,սննդի հարցերով պատասխանատու, հագուստների պատասխանատու,լրագրող/կայքի պատասխանատու/, մշակութային մասի ղեկավար/

  • Խմբավարի օգնական
    Խմբավարի օգնականը կարող է լինել 1 կամ 2ծնող,որոնք օգնում են ղեկավարին գումարները հավաքելուն,մասնակիցներին ճամփորդության մանրամասներին տեղեկացնելուն, տարբեր կազմակերպչական հարցերում:
    • Սննդի պատասխանատու
    Սննդի պատասխանատուները մշակում և ներկայացնում են ճամփորդությանը համապատասխան սննդի ցանկ: Ներկայացնում են, թե ինչպես սնունդը ավելի հարմար տեղավորել ուսապարկերում: Պատասխանատու ծնողը սովորողների խմբի հետ մեկ դասաժամի ընթացքում վարում է սեմինար սննդի հետ կապված:
    • Հագուստների պատասխանատու
    Հագուստի պատասխանատուները ելնելով տեղանքի առանձնահատկություններից և նախօրոք ճշտելով , թե ինչ եղանակ է սպասվելու կազմում են համապատասխան հագուստի ցանկ: Խումբը պատասխանատու ծնողի օգնությամբ ամբողջացնում է ցանկը և ուղարկում սովորողների էլ. հասցեներին:
    • Բժիշկ- սանիտար
    Պատասխանատուները իրենց հետ պետք է ունենան դեղարկղիկ` առաջին օգնություն ցուցաբերելու համար անհրաժեշտ պարագաներով:
    Գիտակ ծնեղներից մեկը կամ դպրոցի բուժքույրը սեմինար է վարում առաջին բուժօգնության մասին:
    • Ֆոտո, տեսանկարիչներ և լրագրողներ
    Խմբի անդամները պատասխանատու են ճամփորդության ընթացքի լուսաբանման համար: Այս խմբի անդամները իրենց հետ ունենում են անհրաժեշտ մեդիագործիքներ/ ֆոտոխցիկ, ձայնագրիչ ,նեթբուք, համացանցին միացվող կիրչներ ,որոնց օգնությամբ կարող ենք տեղում ձայանագրել, նկարահանել, պատրաստել տեղեկատվական նյութ և այն անմիջապես համացանցին միացված կրիչի օգնությամբ տեղադրել կայքում/
  • Էկոլոգներ
    Էկոլոգների խումբը էլ փոստի միջոցով տեղեկացնում մասնակիցներին հանրօգուտ աշխատանքի համար անհրաժեշտ պարագաներ վերցնելու մասին:Նրանք տեղում կազմակերպում են հանրօգուտ աշխատանքը:
    Էկոլոգների խումբը տեղանքում կատարում է նաև փոքրիկ հետազոտություններ և փորձում պարզել ինչ էկոլոգիական խնդիրներ կան: Արդյունքները ներկայացնում է լրագրողների խմբին և կայքում լուսաբանում են:
  • Մշակութային մասի ղեկավար
    Մշակութային խումբը բաժանվում է երկու ճյուղի:
    Առաջին խումբը պատասխանատու ծնողի օգնությամբ «ելույթ» է պատրաստում տարածքի, այնտեղ գտնվող մշակութային կոթողների մասին: Տեղում որպես գիդ ներկայացնում է իր ելույթը:
    Մյուս խումբը որոշում է ծրագրային երգերի, պարերի, բանաստեղծությունների ցանկ խորհրդակցելով ղեկավարի հետ: Ապահովվում է տեխնիկական մասը /նեթբուքին միացվող բարձարացուցիչ /դինամիկներ/:

Դաս բաց երկնքի տակ
Սովորողների հետ կարող ենք բնակլիմայական դիտումներ կատարել
Սովորողները կարող են գրանցել տարվա տվյալ եղանակին յուրահատուկ բուսական ծածկույթը (բողբոջել է, կանաչել է կամ տերևաթափը)
Գրանցել բնական ծածկույթի փոփոխությունը բարձրության փոփոխմանը զուգընթաց
Տարածության մեջ կողմորոշվելու կարողություն
Նախապես ես և շրջակա առարկայից սովորել ինչպես օգտվել կողմնացույցից: Ինչպես նաև առանց կողմանցույցի տարածության մեջ կողմնորոշվելու մի քանի հնարներ սովորել:
Օրինակ.
Ծառի կոճղը ցույց կտա ,թե որտեղ է գտնվում հարավը . ուշադիր նայեք կոճղի շերտերի ձևին . կոճղի առավել լայն շերտերի կողմը ցույց է տալիս հարավը, իսկ նեղ մասը` հյուսիսը:
Քարի, ծառի մամռակալած կողմը հյուսիսն է:
Նմանատիպ դիտարկումներ անել և կողմնացույցով ստուգել արդյոք ճիշտ են մեր գուշակությունները:
Արդյուքում արված ձայնագրություններից, ֆոտոներից ստեղծում են ուսումնական ֆիլմ

Նախագիծ․ Շրջակա միջավայրի պաշտպանության օր

Նախագծի մասնակիցներ

1-ին, 3-րդ դասարանի սովորողներ:

Օրը  հունիսի 5

Նպատակը— էկոլոգիական դաստիարակություն

Խնդիրները— մաքրել Կասկադի զբոսայգին, օրինակ ծառայել մյուս երեխաներին  և մեծերին, հարցազրույց վերցնել պատահական անցորդներից օրվա մասին, այցելել Գաֆեսճյան թանգարան, բաժանել տեղեկատվական այցեքարտեր:

Ընթացքը – 1-ին և 3-րդ դասարանի սովորողների հետ այցելում ենք այգի՝ ձեռնոցներով և տոպրակներով, գունավոր շապիկներով: Հավաքում ենք աղբը, այգին լուսանկարում մինչև մաքրություն անելը և հետո, պատրաստում տեսանյութ կամ թողարկում ֆոտոշարք, որտեղ երևում է սովորողների իմացական մակարդակը:

Պատասխանատուներ՝ Լ. Գասպարյան, Ս. Խաչատրյան

Ամառային ճամբար, Ուսումնական նախագիծ

Ամառային ճամբար Ուսումնական նախագիծ Նպատակը՝ ուսումնական գործունեության ընթացքում սովորողների ձեռք բերած գիտելիքների, ինքնուրույնության, հմտությունների արձանագրում, ֆիզիկական, բնագիտական, խոհարարական, թատերական հմտությունների զարգացում:

Խնդիրները՝ 

• Ստեղծագործական մտքի և երևակայության զարգացում

•Բնագիտական փորձերի, անսովոր լուծումներ գտնելու կարողության զարգացում

• Օրինաչափություններ գտնելու և դրանք շարունակելու կարողության զարգացում

• ՏՏ և տեխնոլոգիական հմտությունների զարգացում

• Ինքնուրույն և խմբով աշխատելու հմտությունների զարգացում

.Խոհարարական հմտությունների զարգացում

.Կուլտուրայի զարգացում

Ճամբարային գործունեության հիմնական ուղղություններն են՝

  • Ուսումնական ճամփորդություններ
  • Բակային, էկոլոգիական նախագծեր
  • Տեխնոլոգիական աշխատանքներ
  • Ստուգատեսների նախապատրաստություն և մասնակցություն
  • Լող՝ բացօթյա լողավազանում
  • բացօթյա ընթերցումներ, քննարկումներ
  • դասարանական ներկայացումներ

«Ծեսերին նոր կյանք».

 

  1. Անձրևաբեր և անձրևախափան ծեսեր

Նպատակը.

  • ջրի (անձրևի)կարևորությունը, անհրաժեշտությունը բնության մեջ, մարդու կյանքում,
  • ազգային ծեսերին՝ նոր կյանք:

Ժամանակացույցը

 

Նախագիծն իրականացվում է գարնանը, ամռանը, աշնանը:

Տարիքային խումբը

 

Խաղալ կարող են նախակրթարանի սաները, կրտսեր դպրոցի սովորողները, իսկ նախագիծն  իրագործել՝ միջին, ավագ դպրոցի սովորողները, դասավանդողները, ծնողները և այլ անձինք: Շարունակել կարդալ

Կանաչ ցանկապատ

IMG_9259

Էկոտուր ստուգատեսի շրջանակում, 3-րդ դասարանի մի խումբ սովորողների հետ կանաչապատելու  ենք Հիմնական դպրոցի մուտքի և ներքին բակերի ցանկապատերը:

Աշխատանքը ներառում է`

  1. Տարածքի մաքրում՝ քարերից, մոլախոտերց
  2. Հողի փխրեցում, կարմիր ավազի ավելացում
  3. Մագլցող վարդերի և դեկորատիվ դդումների տնկում և ցանում
  4. Խնամք

Նպատակը՝

Սովորողների հետ ուսումնասիրել , հողը, բույսերը, արմատները, սերմերը, բույսերի կյանքի փուլերը, հասկանալ, թե ինչպես են աճում և ինչ խնամք է անհրաժեշտ նրանց: Մուտքի ձևավորում…

Տեղեկություն ծաղիկների տեսակների մասին …

Սովորողների հետ ստեղծել կանոններ (ամեն օր 2սովորող ջրում, հետևում է ծաղիկների խնամքին):

Նախագծի մեջ ներառել իմացումի հրճվանք ծրագիրը` ես և շրջակա, տեխնոլոգիա, մաթեմատիկա, մեդիատեխնոլոգիա և այլն:

Խնդիրները՝ Շարունակել կարդալ

Ձոն մայրերին

Նախագիծը սկսում ենք իրականացնել մարտի 1-ից մինչև  ապրիլի 10-ը

Նախագծի նպատակը — Մայրիկների մանկությունից տեղեկությունների, մանկության ամենասիրելի երգերի հավաքագրում , կարաոկեների , հոլովակների , երաժշտական մեդիափաթեթի ստեղծում ։Երգերի միջոցով օտարալեզու բառապաշարի հարստացում , բացիկների ստեղծում, կավե կախազարդերի պատրաստում, ռադիոթատրոնների , երգերի, բարեմաղթանքների , մեդիահամերգի նվիրում:

Խնդիրներ — Տեղեկանալ թե, ե՞րբ է ծնվել մայրիկը /օր, ամիս, տարի/ և եթե հիշում են ինչպիսի՞ եղանակ է եղել այդ օրը:

Տատիկ-պապիկներից հավաքագրել մայրիկների մանկության ամենասիրելի խաղերի, խաղալիքների, սովորությունների մասին:

Ինչպիսի՞ զավեշտալի դեպքեր են եղել նրանց հետ:
Ի՞նչ չեն ունեցել մայրիկները, որ կուզենային ունենալ:
Ի՞նչ երազանքներ են ունեցել և արդյո՞ք կատարվել են դրանք:

Հարցազրույցի միջոցով պարզել մանրամասներ մայրիկների նախասիրությունների և այլնի մասին /սիրած ուտեստը, գույնը, երկիրը, եղանակը/

Կարել, նկարել մայրիկներին:

Համացանցից փնտրել , գտնել գեղեցիկ բանաստեղծություններ, երգեր, պատրաստել ռադիոնյութեր, տատիկ-պապիկներից հավաքագրել մեր ծնողների մանկության ամենասիրելի երգերը ,սովորել հրապարակել կայքում: Տեղեկատվություն հավաքել , թե երբ են ստեղծվել այդ երգերը , ովքե՞ր են հեղինակները ,ի՞նչ հետաքրքիր պատմություն կա այդ երգերի հետ կապված ։Ստեղծել ռադիոնյութեր ։

Սովորել օտարալեզու նոր բառեր ,արտահայտություններ ։

Խաղալ բեմադրել երգերի սյուժեն:

Տեխնոլոգիայի  դասաժամերին կախազարդեր պատրաստել մայրերի անվանատառերով, թրծել:

Այս ամենը ամբողջացնել մայրիկին նվիրված էլեկտրոնային գիրք ստեղծելով:

«Ղ.Աղայան» նախագիծ

Նպատակը- ընթերցանության խրախուսում, գրական ստեղծագործության ճանաչման խրախուսում , գրական ստեղծագործության ներկայացումը նորարարական մեթոդներով:

Ընթերցանությունը , որպես ստեղծագործական մտածողության զարգացման խթան,

Խնդիրներ- խրախուսել ընթերցանությունը, զարգացնել երևակայությունը, տրամաբանությունը,հիշողությունը, ճանաչել ստեղծագործության հերոսներին, տալ նրանց կերպարների` բարու և չարի, բնութագիրը, զարգացնել տրամաբանությունը, երևակայական մտածողությունը,ձևավորել սեփական մտքերը, կարծիքը արտահայտելու կարողություն, զարգացնելհաղորդակցական կարողությունները

Սահմանված ժամանակ – Ապրիլի 4- Ապրլի 15

Մասնակիցներ-  3-րդ դասարանի սովորողներ

Նախագծի մեկնարկը սկսում ենք Աղայանի հեքիաթների ուսումնասիրությամբ` կարդում ենք, քննարկում, վերլուծում: Առանձնացնում ենք բարու և չարի կերպարների բնութագիրը: Հեեքիաթները ներկայացնում ենք դերերով` նախապես արված դերաբաշխումով:

  • Ռոդարիական հնարքներով հեքիաթների մշակում, էլ. Գրքի ստեղծում:
  • Կազմակերպել առցանց դաս
  • Եռալեզու էլ. Գիրք Աղայանի բանաստեղծություններով:
  • Հեքիաթները ներկայացնում ենք էլեկրոնային գրքի, ֆիլմի, ռադիոթատրոնի տեսքով:
  • Հեքիաթներից մեկը ներկայացնում ենք բերանացի՝ նախապես արված  դերաբաշխումով .
  • Մշակում ենք միասին խաղերի փաթեթ, որով ամփոփում ենք Աղայանական օրերին արված մեր, ինչպես նաև մյուս սովորողների, աշխատանքները և ստացած գիտելիքները:

Ուսումնական նախագիծ. «Զատիկ»

Նպատակը — Սովորողներին ծանոթացնել Զատկան ծեսին  ՝   որպես  ազգային  և քրիստոնեական   ծես ,   Զատկի     խորհուրդներին /ածիկ, ակլատիզ, Ուտիս տատ, ներկած ձու ,ձուկ, չամչով     փլավ ,զատկածառ /, զատկական ավանդույթներին ու սովորույթներին ։

Խնդիրներ

  • Բանավոր և գրավոր  խոսքի զարգացում
  • Ստեղծագործական երևակայության զարգացում
  • Մեդիահմտությունների ամրապնդում
  • Տրամաբանական մտածողության զարգացում
  • համագործակցային հարաբերությունների զարգացում

Զատկից 25-30 օր առաջ զատկական օրացույց ենք պատրաստում ՝ զատիկին մնաց — օր ։ Ամեն օրվա համար զատիկ ,ճուտիկ , ձվիկ , ծաղիկ կամ համապատասխան այլ կերպար ենք փակցնում ։ Ստացված օրացույցից օրեկան մի կերպար հանելով հաշվում ենք ,թե Զատկին քանի օր մնաց ։

Պատրաստում ենք Ակլատիզ ։ Ամեն շաբաթ Ակլատիզի գլխից մի փետուր ենք հանում ՝ հաշվելով , թե Զատկին քանի շաբաթ  մնաց ։

Ածիկ -Զատիկից 20-25 օր առաջ ցորենով ,գարիով և այլ հատիկներով հետաքրիր և անսովոր ածիկ-մարուկներ , ածիկ — բացիկներ , ածիկ — նվերներ ենք պատրաստում ։Զատկածառ — Տոնից 15 -20 օր առաջ ծառի էտած ճյուղը զարդարում ենք ներկած ձվիկներով , զատկական խաղալիքներով,ճուտիկներով,գունավոր լենտերով ։

Մայրենի -Ծեսի նախապատրաստական աշխատանքների ընթացքում երեխաները սովորում են  զատկական ասիկներ,հանելուկներ, խաղիկներ, առածներ, ասացվածքներ: Հորինում են հեքիաթներ, պատմություններ, խաղեր, հանելուկներ, ասույթներ, բանաստեղծություններ ։ Զատիկ , ձու , Ակլատիզ ․․․ և այլ զատկական բառերով նոր բառեր ենք կազմում , այդ բառերով հետաքրքիր պատմություններ ,հեքիաթներ են հորինում ։ Տատիկ — պապիկներից հարցազրույց ենք վերցնում «Զատկական պատմություններ»խորագրով ։

Մեդիատեխնոլոգիա — Հորինած պատմությունները մուտքագրում են , էլեկտրոնային փոստի միջոցով ուղարկում ։ Նկարում են իրենց հորինած պատմությունները paint ծրագրով։Համացանցից ՝ google  որոնողական համակարգի օգնությամբ , Զատկական ծեսի մասին հետաքրքիր նյութեր են հավաքում ,կարդում են ,դասարանում պատմում են ընկերներին ։

Մաթեմատիկա — Զատկական խնդիրներ են հորինում և լուծում ։

Ես և շրջակա -Ձվի , զատիկի , ցորենի , հատիկների ,չամիչի ,սոխի ․․․․ մասին հետաքրքիր տեղեկություններ ենք հավաքում ,բնագիտական փորձեր ենք կատարում ։ Տեխնոլոգիա — Ներկում ենք ձվիկները , թելերով , ուլունքներով զարդարում ,զատկածառ ,Ակլատիզ ,Ուտիս տատ ենք պատրաստում ։

Թումանյանական օրեր, նախագիծ 2-րդ դասարան

Նախագծի նպատակը — Թումանյանական ստեղծագործությունների միջոցով զարգացնել սովորողների բանավոր և գրավոր  խոսքը, վերլուծական, քննադատական մտածողությունը, ստեղծագործական երևակայությանը, անկաշկանդ արտահայտելու կարողությունը ։

Ընթերցանության նյութեր — «Ձախորդ Փանոսը», «Անխելք մարդը», «Խելոքն ու հիմարը», «Սասունցի Դավիթ» ,«Բարեկենդանը», «Մի կաթիլ մեղրը», «Անբախտ վաճառականները», «Արծին ու կաղնին», «Քեֆ անողի քեֆը չի պակսիլ» ։

Բանաստեղծություններ

«Ամենից լավ տունը »,«Իրիկուն>>, «Աշուն», «Երեք խելոք մի հին տաշտով» և քառյակներ:

Գործողությունների ընթացքը

Մայրենի +մեդիատեխնոլոգիա —Ձեռք են բերում համացանցից, հանրագիտարաններից, էլեկտրոնային  գրականությունից ինքնուրույն օգտվելու , տեղակատվություն ձեռք բերելու կարողություններ :

Խմբային աշխատանք — Սովորողները բաժանվում են պայմանական խմբերի ։ Ընթերցում են Թումանյանի ստեղծագործություններից մեկը ։Այդ ստեղծագործությունը բաժանում ենք հատվածների ։ Ամեն խումբ paint ծրագրով նկարում է այդ հատվածը։ Հետո դերերով կարդում են։ Քննարկելիս մի խումը մեղադրում է բացասական հերոսներին, մյուսը ՝ փորձում է արդարացնել ։ Սովորողները պետք է կարողանան հիմնավոր փաստարկներով համոզել հակառակորդ թիմերին , որ իրենք իրավացի են: Այնուհետև ամեն խումբ ձայնագրում է ստեղծագործության իրեն բաժին հասած հատվածը: Այս մեթոդով ստեղծվում է թումանյանական ստեղծագործությունների աուդիոփաթեթ ։

Տեխնոլգիական աշխատանքներ — Թափոններով, կավով, պլաստիլինով ստեղծում ենք թումանյանական հերոսների տիկնիկներին ։

Թատրոն — Մնջախաղի, թաթիկ — տոտիկների, ստվերների, խամաճիկների միջոցով խաղում ենք Թումանյան ։

Ընտանեկան նախագծեր — Թումանյան կարդում ենք ընտանիքում ՝ ներառելով ընտանիքի բոլոր անդամներին։ Ստեղծվում է թումնայանական մեդիաներկայացումների փաթեթ ։

Ռոդարիական հնարքների կիրառում —Թումանյանի ստեղծագործություններից  վերցնում ենք   հատվածներ և  այնպես դասավորում, որ ստացվի անսովոր, զարմանալի մի պատմություն   կամ հեքիաթ:

  • Ի՞նչ կլիներ, եթե …
  • Ստեղծագործական երևակայության  երկանդամություն.

Տրվում են բառեր , որոնցով պետք է պատմություն կամ հեքիաթ հորինեն: Բառերը վերցնում ենք  հեքիաթներից.  օրինակ  «Ոսկու կարասը»  հեքիաթից վերցնում ենք 5 բառ և ևս  5 բառ «Չախչախ թագավորը» հեքիաթից , սկսում ենք մի նոր հեքիաթ հորինել  :

  • Հեքիաթների շիլափլավ
  • Շուռ տված հեքիաթներ
  • Իսկ հետո ի՞նչ եղավ

Ձմեռային ճամբարի ուսումնական նախագիծ

IMG_8945

Նախագծի ժամկետները՝ 19.01.2015-30.01.2015
Նպատակը՝ մասնակցություն մարմնամարզական, բնագիտատեխիկական, Դիջիթեք ստուգատեսներին

Աշխատանքային ուղղություններ՝

1. Նախապատրաստում մարմնամազության սուգատեսին
* Ամենօրյա մարմնամարզության պարապմունքների կազմակերպում
Որոնց արդյունքում կրկնում ենք՝
ա.Կատարել շարային վարժություններ, «Հավսար», «Զգաստ», «Ազատ» միասյուն
շարքից, շարափոխվել
բ. Քայլով մարշ տեղում և ընթացքից
գ. Օղակի պտտում 30 վայրկյան
դ. Ցատկեր ցատկապարանով 2 ոտքով. 1 ոտքով,
ե. Մարմնամարզական ներքնակի վրա գլուխկոնծին առաջ և հետ, կանգ թիակների վրա,
պառկած դրությունից ոտքերի բարձրացում, թեքում աջ և ձախ առանց ծալելու
զ. Մարմնամարզական պատի վրա բարձրանալ, տեղափոխվել մյուս պատին իջնել
ներքև 3-5 անգամ
է. Տղաները` սեղմում հատակին, աղջիկները` մարզանստարանին, 3-8 անգամ
ը. Պայմանական գծի վրայով քայլել, աչքերը փակ

2. Բնագիտատեխնիկական ստուգատեսի նախապատրաստում
* Բնագիտական  փորձեր, ռոբոտի, լեգոների հավաքում
Սովորողները կատարում են անհատական փորձեր

Դասարանում հավաքում ենք կոնստրուկտոր

3. Դիջիտեքի նյութերի դիտում, քննարկում, անվանակարգերի և պահանջների քննարկում:

ա) Նյութերի ընտրություն, անհրաժեշտության դեպքում, խմբագրում, թերությունների վերացում:

բ) Նյութերի հայտագրում

4. Դիջի-համերգ, դիջի-ծես, մեդիաուրբաթի նախապատրաստում

Արդյունքների հրապարակում բլոգում, Հիմնական դպրոցի ենթակայքում