Գունավոր թիթեռներ`սոսնձից,շաքարավազից և ջրաներկերից

This slideshow requires JavaScript.

Սկզբում թղթի վրա մատիտով գծեցինք թիթեռները, հետո քսեցինք էմուլսիան, էմուլսիայի վրա լցրեցինք շաքարավազը և մեկ օր թողեցինք,որ  չորանա: Հաջորդ օրը ներկեցինք ջրաներկով:

Գեղեցիկ են չէ՞ մեր թիթեռները:

Մենք մասնակցեցինք գրադարանի բացմանը

This slideshow requires JavaScript.

Այսօր մենք գնացինք դպրոց- պարտեզ`շնորհավորելու գրադարանի բացման կապակցությամբ: Գրախանութից ընտրեցինք մեր սիրած հեքիաթների գրքերը:

Շրջեցինք դպրոցում, ծանոթացանք երեխաների հետ, նվիրեցինք գրադարանին մեր գրքերը, պարեցինք, ուրախացանք նրանց հետ միասին: Հետո իմացանք,որ մեր դպրոցում էլ շուտով կբացվի նմանատիպ գրադարան և շատ ուրախացանք:

Պարզվեց, փոքրիկ գրադարանավարի ծննդյան օրն է այսօր: Նա շատ սիրուն, մեծ գիրք տորթ ուներ: Մենք շնորհավորեցինք Արևիկի ծնունդը, նրա հետ փչեցինք մոմերը, կերանք շատ համեղ տորթից և վերադարձանք մեր դպրոց: