Ծիտը և բազեն

This slideshow requires JavaScript.

 

Ծիտը ծառին ծլվլում է.

Ծի′վ, ծի′վ, ծի′վ:

Բազեն գլխին պտտվում է.

Վու՜յ, վու՜յ, վու՜յ:

Ծիտը լռեց, ծիտը վախեց.

Վա՜յ, վա՜յ, վա՜յ:

Բազե,  թըռռ. բազե, թըռռ.

Հա՛յ, հա՛յ, հա՛յ:

Բազեն թռավ, բազեն փախավ,

Ինչ լավ եղավ,

Հե՜յ, հե՜յ, հե՜յ:

Ծիտիկ-միտիկ,պիծիկ-միծիկ,

Պտպտուրիկ-չալպտուրիկ,

Դու լավ պրծար չար բազեի

Սուր ճանկերից, հա′, հա′, հա′: