Սեպտեմբերի 28-ից մինչև հոկտեմբերի 1-ը. ուսումնական գործընթացի համառոտ նկարագրություն

Մաթեմատիկա- Բանավոր համրանք՝

  •  Հաշվել 1-ից մինչև….(առաջ հաշիվ, հետ հաշիվ):
  • Հավաքածուների համեմատում զույգեր կազմելու միջոցով (նույնքան, շատ, քիչ).
  • Երկրաչափական պարզագույն պատկերներ (քառակուսի, եռանկյուն, ուղղանկյուն, շրջան, կոն).
  • Տարածական-ժամանակային առնչություններ (սկզբում-հետո, շուտ-ուշ)
  • Մաթեմատիկական խաղ-10-ի սահմանում գումարում և հանում
  • Աշխատանքային թերթիկներ- մաթեմատիկա
  • Մայրենի աշխատանքային թերթիկ1-d5bdd5a1d680 (1)
  • Մայրենի- Բանավոր խոսքի զարգացում: Պատմել լսած հեքիաթը, բնութագրել, նկարագրել հերոսներին:
  • Առասպելներ Լուսնի և Արևի մասին
  • Դիտել Հովհաննես Թումանյանի- <<Պոչատ աղվեսը>>,

    Թվարկել  հեքիաթի դեպքերն ըստ հերթականության

  • Հեքիաթին նոր ավարտ մտածել
  • Շախմատ- Ծանոթանալ շախմատային խաղաքարերին, Ճանաչել խաղաքարերը և կարողանալ դրանք ճիշտ դասավորել շախմատի խաղատախտակի վրա: Կարողանալ բոլոր խաղաքարերով ճիշտ քայլել:
  • Տեխնոլոգիա- Կավով ծեփել <<Պոչատ աղվեսը>> հեքիաթի հերոսներին: Գուաշներով նկարել Տիեզերքը:

ՀԱՅ ՀԻՆ ՎԻՊԱՇԽԱՐՀԸ

ԱՐԵՎ ԵՎ ԼՈՒՍԻՆ

Արևն ու լուսինը աստծո զավակներն են. արևը աղջիկ է, լուսինը՝ տղա։ Հոր հրամանով նրանք պարտավորվում են գիշեր-ցերեկ հերթով հսկել աշխարհին։ Քույր ու եղբայր վիճակ են գցում, թե իրենցից ով գիշերը հսկի։ Վիճակն ընկնում է քրոջը՝ արևին։ Քույր ու եղբայր սկսում են տաք-տաք վիճել։ Աղմուկի վրա գալիս է հայրը։ Երբ իմանում է պատճառը, նախատում է լուսնին և հրամայում, որ նա գիշերները հսկի։ Լուսինը հանձն է առնում կատարել հոր կամքը։ Ապա աստված դիմում է աղջկան՝ արևին, առաջարկելով ցերեկները հսկել։ Արևն առարկում է, ասելով՝ որ ինքն իր աղջիկ տեղով ամաչում է օրը ցերեկով մարդկանց աչքին երևալ։ Շարունակել կարդալ