Թթուդրիկ

Նախագծի հեղինակ՝ Լ. Գասպարյան

Նախագիծը նախատեսվում է 2-րդ դասարանում սովորողների համար:

Ժամանակացույց- Նոյեմբերի 1-ից 10-ը:

Մինչև կրթահամալիրի տոները սկսվելը՝ նոյեմբերի սկզբին, մենք ունենք շատ համեղ ու հետաքրքիր ծես, որին բոլոր սովորողները մեծ հաճույքով են պատրաստվում ,քանի որ նրանք մաքսիմալ ընդգրկված են այդ ծեսի իրականացման աշխատանքներում, իսկ մենք բոլորս էլ շատ լավ գիտենք, որ երբ սովորողը շատ զբաղված է ինչ-որ գործունեությամբ , նա ամեն ինչ մեծ եռանդով ու ոգևորությամբ է անում: Ծեսի իրականացման աշխատանքներում ընդգրկված են նաև մի քանի ծնող, որոնք մեզ կօգնեն գնումներ կատարելիս և թթու դնելիս: Կարծում եմ , գլխի ընկաք, որ խոսքը թթուդրիկի մասին է:
Թթուդրիկը այն ծեսերից է , որտեղ կարելի է ներառել բոլոր առարկաները թե՛ մայրենի, թե՛ մաթեմատիկա,թե՛ բնագիտություն,թե՛ թատրոն, թե՛տեխնոլոգիա և օտար լեզու:
Մայրենի
Մայրենիի ժամին սովորողներին առաջարկում եմ խաղ դաս, /սմարթ դաս /: Դասը մրգերի և բանջարեղենի մասին է. առանձնացնում են մրգերը բանջարեղենից, խմբավորում են, խմբերի համար ընտրում են բնութագրող և նկարագրող բառեր/ օր. բանջարեղենը օգտակար է, համեղ է, պարունակում է շատ վիտամիններ, միրգը քաղցր է և այլն/
Հետո ամեն մեկն ընտրում է իր սիրած բանջարեղենը,word-ի էջ է բաց անում , փոքրիկ պատում է հորինում և մուտքագրում: Հետո աշխատում է հենց իր հորինած տեքստի վրա.
Բանջարեղենին բնութագրող հատվածը ներկում է կապույտ գույնով, նկարագրողը՝կարմիր, շարժում ցույց տվող/նախատեսում եմ սեպտեմբեր ամսից աշխատել այս ուղղությամբ/ բառը դեղին և այլն…
Վերջացնելուց հետո,պահպանում են իրենց աշխատանքը, ուղարկում են իմ էլ. հասցեին, ես դրանք հավաքում եմ և ստեղծում եմ համեղ, բանջարեղենային ընթերցարան:
Տնային առաջադրանք
Որպես տնային առաջադրանք, սովորողներին հանձնարարում եմ որևէ որոնողական ծրագրով փնտրել ,գտնել տեղեկություններ որևէ բանջարեղենի մասին/ որտեղ է աճում, որ եղանակին, ինչ օգտակար հատկություններ ունի և այլն/:
Հանձնարարում եմ նաև իրենց մայրիկներից, տատիկներից, հարևանուհիներից հարցնեն թթու դնելու բաղադրատոմսեր, ձայնագրեն կամ նկարահանեն խոսողին, որպեսզի հետո տեսաֆիլմեր պատրաստենք:
Տնային առաջադրանքի կատարման համար տալիս եմ երեքից չորս օր ժամանակ:
Հաջորդ օրվանից սկսած սովորողներից յուրաքանչյուը բերում է իր գտած նյութը, երբ բոլորի նյութերը հավաքվում են, ուսուցիչը դասարանի սովորողներին բաժանում է չորսից հինգ հոգանոց խմբերի, խմբով նայում են նյութերը, ամբողջից դուրս են բերում ամենակարևոր բաները: Վերջում յուրաքանչյուր խմբից այն սովորողները, ովքեր ավելի լավ են տիրապետում համակարգչային ծրագրերի ստեղծում են բանջարեղենային տեղեկատվական ընթերցարան՝ PowerPoint ծրագրով:
Այս աշխատանքը նպաստում է սովորողների մայրենի լեզվի մշակմանը: Նրանք գտնում են տեղեկությունը, կարդում, եղած տեղեկատվությունից ընտրում են իրենց պետք եղածը, խմբագրում են և ստեղծում են մեկ ամբողջական աշխատանք: Նրանց մոտ զարգանում է որոնողական կայքերից և ծրագրերից օգտվելու կարողությունը, խմբով աշխատելու, համագործակցելու,մեկը մյուսին օգնելու,սովորեցնելու կարողությունը:
Մաթեմատիկա
Քանի որ գնումների սովորողների հետ ենք գնալու, նախօրոք կազմում ենք ցուցակ՝էլ գրատախտակի վրա, գրում ենք բանջարեղեի անունը, դիմացը՝ կիլոգրամի արժեքը, յուրաքանչյուրը հորինում է մեկ, երկու խնդիր և մուտքագրում word-ի էջի վրա:

Տանը հանձնարարում եմ հորինել խնդիրներ,/օրինակ՝ յուրաքանչյուրը խանութից ճշտում է թթվի համար անհրաժեշտ բանջարեղենի գները:Հետո դասարանում աղյուսակ ենք կազմում, որպեսզի տեսնեք, թե որ խանութում է էժան, որ խանութում`թանկ, կամ էլ տատիկից, մայրիկից ճշտում են, թե իրենց ընտանիքի անդամների համար նախատեսված թթվի համար, յուրաքանչյուր բանջարեղենից քանի կգ է անհրաժեշտ,ընդամենը քանի˚ կգ բանջարեղեն, կամ այդ մթերքների համար որքա˚ն գումար/, բացի խնդիրներից հանձնարարում եմ նաև
չափել/քանոնով,թզով/,կշռել տանը եղած բանջարեղենը: Խնդիրներն ու չափ ու կշռի տվյալները մուտքագրել word-ի էջի վրա, որպեսզի հաջորդ օրը՝ դասարանում, համեմատենք:

Բնագիտություն
Գտնում և դիտում ենք ֆիլմեր բանջարեղենի մասին. Օր՝որտեղ է աճում գազարը, հողի տակ, թե վրա, ինչպես են ցանում, խնամում, ջրում և այն…
Թթուն դնելու ընթացքում կատարում ենք փորձեր.
Աղաջրով և ձվով, աղաջրով և ներկանյութով:
Առաջին փորձի համար վերցնում ենք դույլ և ջուր ենք լցնում դույլի մեջ: Հետո մի ձու ենք վերցնում և մտցնում ենք ջրի մեջ, ձուն միանգամից իջնում է ներքև, հետո հանում ենք ձուն և ջրին աղ ենք ավելացնում/ մոտավորապես 0,5 կգ աղ, 10լ ջրին/ և նորից նույն ձուն իջեցնում ջրի մեջ, ձուն սկսում է լողալ ջրի երեսին, չի սուզվում:
Այդ փորձից հետո պատրաստի աղաջուրը լցնում ենք թթվի պարագաների վրա:
Երկրորդ փորձի համար վերցնում ենք ապակյա բաժակ, երկու գդալ աղ, մի քիչ սննդային ներկանյութ: Ներկանյութը բացում ենք մի փոքր ջրով, աղը լցնում ենք ջրով լի բաժակի մեջ և գդալի ծայրով ներկանյութով ջրից մի քանի կաթիլ կաթեցնում ենք բաժակի մեջ: Կաթեցնելուց հետո տեսնում ենք, որ ներկանյութով կաթիլները չեն լուծվում աղաջրում:
Տեխնոլոգիա+թատրոն
Բանջարեղենով ստեղծում ենք տարբեր կերպարներ և թթու դնելու ընթացքում խաղում ենք փոքրիկ անսյուժե թատրոն: Սովորողները հորինում են տեղում, իրենց պատկերացնելով այդ կերպարի փոխարեն:
Կարելի է նաև պանտամիմո խաղալ:
Իրենք կտրատում են, խաղում, ուսուցիչը ձայնագրում է, տեսաձայնագրում, առանց միջամտության:
Տեխնոլոգիա դասաժամին գուաշով նկարում են բանջարեղեն, գունավոր թղթերով ապլիկացիաներ են անում:
Հետո մեդիատեխնոլոգիա դասաժամին paint կամ wizartbrush ծրագրով նկարներ են նկարում, նկարելուց հետո բաժանվում են երկու խմբի և այդ նկարներով ու ձայնագրություններով ֆիլմ են ստեղծում. մի խումբը որոնում է երաժշտություն ֆիլմի համար՝ google կամ youtube որոնողական կայքերից/ուղղորդում է դասավանդողը/, մյուս խումբը դասավանդողի օգնությամբ ֆիլմ է պատրաստում:
Այս աշխատանքների շնորհիվ սովորողի մոտ զարգանում է ազատ խոսքը, երևակայությունը, ինքնաարտահայտվելու կարողությունները, մոտորիկան, և նոր կարողություն. փորձում ենք սովորել movie maker մոնտաժային ծրագիրը:
Օտար լեզու
Անգլերենի, ռուսերենի դասաժամերին սովորում են բանջարեղենների անունները, դիտում և լսում են փոքրիկ դասեր՝ այդ բառերով:

Թողնել մեկնաբանություն