Պատկերասրահ

Ճամբարային 3-րդ օրը Հարավային դպրոցում

This slideshow requires JavaScript.

Բնագիտական փորձ ջրով

Բարև ձեզ: Ես Հովսեփն եմ: Մենք այսօր գիրք ենք կարդացել: Ես կարդացել եմ <<Մկների ժողովը>>: Նախաճաշել ենք և հեծանիվ վարել: Բնագիտական փորձ ենք արել: Մենք ցելոֆանի մեջ ջուր լցրեցինք  և մատիտները մտցրեցինք ցելոֆանի մեջ: Հիմա էլ համակարգչով ենք աշխատում:

Մենք այսօր իջել էինք երգելու: Բարձրացանք դասարան ու գիրք կարդացինք, շատ հետաքրքիր էր: Հետո հաց կերանք, հեծանիվ քշեցինք, ես օգնում էի Նարեին, որ սովորի վարել: Վերջում մենք բնագիտական փորձ արեցինք, ուրախացանք և ձայնագրվեցինք :

Մարի

Մենք այսօր փորձ ենք արել:Մեզ անհրաժեշտ է եղել տոպրակ , ջուր , մատիտներ , և տաշտ : Տոպրակի մեջ լցրել ենք ջուրը , մատիտները մտցրել ենք ջրով տոպրակի մեջ: Առաջին անգամ երբ արեցինք, տոպրակը ծակվեց, բայց որ էլի արեցինք, փորձը ստացվեց: Մենք նաև հեծանիվ ենք քշել, ինձ օգնում էր ընկեր Անդրանիկը, քանի- որ երկու ականի հեծանիվ քշել չգիտեմ: Մեզ ընթերցասրահից գիրք են բերել, որ  կարդանք:  Ինձ տվել են <<Օզի կախարդը>> գիրքը:

Արեն

Մենք այսօր բնագիտական փորձ ենք արել և ես շատ հավանեցի այդ բնագիտական փորձը, շատ հետաքրքիր էր : Ես այսօր իմ ընկերներին օգնել եմ հեծանիվ քշել և ես էլ փորձեցի սովորել:

Մոնիկա

Այսօր մենք գիրք ենք կարդացել, նախաճաշել ենք, հեծանիվ ենք վարել, համակարգչով ենք աշխատել։

Նարեկ

Ես այսօր արթնացա: Արթնանալուց հետո հագնվեցի, համակարգչով խաղացի, հետո եկա դպրոց։ Դպրոցում մենք տողան արեցինք, բարձրացանք դասարան, գիրք կարդացինք, հետո իջանք նախաճաշեցինք: Գնացինք հեծանիվ քշելու ու բարձրացանք դասարան՝ փորձ անելու: Մեզ պետք էր ցելոֆանե տոպրակ, տաշտակ, մատիտներ և ջուր: Տոպրակի մեջ լցնում ենք ջուրը, պահում ենք տաշտակի վրա, հետո մատիտները կպցնում ենք տոպրակին: Իսկ հիմա դուք մտածեք, թե ոնց է տոպրակը պահում մատիտներին։

Կորյուն

Մենք այսօր մեր ընկերների հետ բնագիտական փորձ ենք արել և գրքեր ենք կարդացել: Բնագիտական փորձը հետաքրգիր անցավ, որ մատիտներով ծակծկում էինք, տոպրակը ծակվում էր:

Աստղիկ, Նարե

 

 

By Լուսինե Գասպարյան Posted in 2016-2017

Թողնել մեկնաբանություն