Հունվարյան ուսումնական-ճամբարային աշխատանքի ամփոփում

untitledԵս ճամբարի ժամանակ հեծանիվ էի քշում, խաղում էի, նկարում էի: Մենք գնացել ենք լողի, մարզվել ենք: Հետո եկավ մեր ստուգատեսների օրերը և մենք գնացինք մայր դպրոց՝ բատուտ թռանք, մարզվեցինք: Մենք ամեն օր հաց ուտելուց հետո հեծանիվ էինք քշում: Ինձ ամենաշատը դուր եկավ լողը և հեծանիվ քշելը:

Մարի Սարգսյան

Ճամբարի ժամանակ մենք դասարանով գնացել ենք լողի, ամեն օր հեծանիվ ենք քշել, մարզվել ենք: Մենք գնացել ենք Երևան մոլ`<< Մոաննա>> մուլտֆիլմը դիտելու: Ճամբարի ժամանակ շատ լավ էր, մենք շատ հետաքրքիր խաղեր էինք խաղում, հեքիաթներ էինք կարդում, բայց կուզեի մի քիչ էլ դաս անեինք:

Աստղիկ Ալեքսանյան

Մենք ճամբարի ժամանակ գնացել ենք ճամփորդության` Երևան մոլում մուլտֆիլմ նայելու: Մենք գնացել ենք Արևմտյան դպրոցի լողավազան, մարզվել ենք մայր դպրոցում, բատուտի վրա թռել ենք, շատ հավես էր, գլուխկոնծի ենք արել, օղակ ենք պտտել: Ինձ շատ է դուր եկել մայր դպրոցի մարզադահլիճը: Մենք մեր դպրոցում հեծանիվ ենք քշել, սահնակով սահել ենք, ձնագնդիկ ենք խաղացել և մասնակցել ենք Դիջիտեքին, բնագիտատեխնիկական ստուգատեսին: Երկու օր էլ մայր դպրոցում երգել ենք : Շատ լավ օրեր էին:

Նարե Խաչատրյան

Ես Կորյունն եմ: Ես կպատմեմ ճամբարի մասին: Մենք երեք շաբաթ ճամբար ենք արել: Մասնակցել ենք ստուգատեսներին. լողի, հեծանիվի, մարզական: Ես շատ հայտեր եմ ուղարկել Դիջիտեքին, Բնագիտատեխնիկական ստուգատեսներին: Գնացել ենք <<Մոաննա>>մուլտֆիլմը դիտելու: Շատ-շատ հետաքրքիր մուլտֆիլմ էր: Մուլտֆիլմից հետո էլ պոնչիկ ենք կերել: Ինձ շատ դուր եկավ ճամբարը:

Կորյուն Գաբոյան

Ես ուզում եմ պատմել հունվարյան ճամբարի մասին: Ես Արենն եմ: Մենք ամեն օր հեծանիվ էին քշում, լողում էին , մարզվում էինք: Երկրորդ շաբաթվա չորեքշաբթի օրը գնացինք լողի, հինգշաբթի մասնակցեցինք կլոր սեղանին, մեր դասարանից մի քանի հոգի ներկայացրեց , թե ինչ ենք արել, ինչ նյութեր ունենք: Հետո գնացել ենք մուլտֆիլմ դիտելու: Նայել ենք << Մոաննա>> մուլտֆիլմը, ինձ շատ է դուր եկել: Ես նաև հայտեր եմ ուղարկել Դիջիտեքին և Բնագիտական ստուգատեսին:

Արեն Համբարձումյան

Ճամբարի ժամանակ գնացինք մայր դպրոց, մարզվեցինք, գլուխկոնծի տվեցինք, բատուտի վրա թռվռացինք, շատ լավ էր մայր դպրոցում:  Մենք գնացել էինք մուլտֆիլմ նայելու, շատ հետաքրքիր մուլտֆիլմ էր, ինձ շատ դուր եկավ, հետո պոնչիկ կերանք: Ճամբարի ժամանակ շատ լավ էր, շատ լավ օրեր անցկացրինք:

Տաթև Մամիկոնյան

 

Ես ճամբարի ժամանակ հեծանիվ վարել սովորեցի: Սահնակ ենք քշել, լողի ենք գնացել, մարզվել ենք, խաղացել ենք: Հետո եկան մեր ստուգատեսների օրերը: Մենք գնացինք մայր դպրոց` երգելու և մարզվելու: Դասարանում ընկեր Լուսինեի հետ հայտեր ուղարկեցինք Դիջիտեքին: Ինձ շատ դուր եկավ լողալը և հեծանիվ վարելը: Մեզ մոտ կլոր սեղան էլ եղավ, մեզ հարցեր տվեցին: Ինձ շատ դուր եկավ ճամբարը:

Գայանե Խաչատրյան

 

Ես Օրդյան Տաթևն եմ: Ես կպատմեմ ճամբարի մասին: Մենք գնացել ենք լողի, հեծանիվ ենք քշել, ստուգատեսների ենք մասնակցել: Ամեն ինչ շատ լավ էր, ինձ ամեն ինչ դուր եկավ:

Տաթև Օրդյան

 

Ես ճամբարի ժամանակ հեծանիվ քշել սովորեցի: Մենք գնացինք մուլտֆիլմ նայելու, շատ լավն էր մուլտֆիլմը, ինձ շատ դուր եկավ, շատ հետաքրքիր էր: Ճամբարային օրերն էլ շատ լավ անցան: Մենք շատ ուրախ էինք:

Մոնիկա Մարտիրոսյան

 

Ես Աբրահամն եմ: Ես կուզեի ճամբարը երկարեր, շատ հետաքրքիր էր: Շատ լավ էր հեծանիվ վարելը, լողալը, մարզվելը: Ինձ ճամբարը շատ է դուր եկել: Նաև շատ հավանեցի մեր ճամփորդությունը, շատ հետաքրքիր մուլտֆիլմ ենք նայել:

Աբրահամ Քարագեոզեան

 

Ես Արեգն եմ: Ես առաջին շաբաթը ճամբար չեկա, մենք երկրում չէինք: Բայց հենց եկա, շատ ուրախացա, որ իմացա ճամբար է: Ճամբարը շատ լավ անցավ, հեծանիվ քշեցինք , լողացինք, գնացինք մայր դպրոց, մարզվեցինք: Ես հայտ եմ ուղարկել բնագիտական ստուգատեսին, փորձ եմ արել, մայրիկս էլ նկարել է: Ես էլի եմ ճամբար ուզում:

Արեգ Մարկոսյան

 

Մենք գնացել ենք ճամփորդության: Մուլտֆիլմ ենք նայել: Գնացել ենք լողի, ամեն օր հեծանիվ ենք քշել, սահնակ ենք քշել, ձնագնդիկ ենք խաղացել, մարզվել ենք: Շատ լավն էր ճամբարը:

Արսեն Գևորգյան

Ես Նարեկն եմ: Ինձ շատ է դուր եկել կավով աշխատելը, մարզվելը, բատուտը: Մենք հեծանիվ քշել էինք սովորում: Շատ լավ էր ճամբարի ժամանակ:

 

Նարեկ Մուշեղյան

 

Ճամբարի ժամանակ ինձ ամենաշատը դուր եկավ մայր դպրոցի մարզադահլիճը: Մենք այնտեղ բատուտի վրա թռվռացինք, գլուխկոնծի արեցինք: Հետո լողի ենք գնացել, հեծանիվ ենք քշել ու հաց ենք կերել:

Հովասփյան Սամվել

 

 

Թողնել մեկնաբանություն