Բլոգների բացում. նախագիծ

Ժամանակահատված՝ 2017 թ-ից մայիսից մինչև հոկտեմբեր

Մասնակիցներ՝ 2-րդ, 3-րդ դասարանի սովորողներ

Կրթահամալիրում յուրաքանչյուր սովորող 2-րդ, 3-րդ դասարանից սկսած վարում է իր անձնական բլոգը: Բլոգն այն ուսումնական տարածքն է, որտեղ երևում է յուրաքանչյուրի ուսումնական գործունեությունը: Բլոգում հստակ երևում են սովորողների նախասիրություններն ու զարգացման փուլերը:

Նպատակ

3-րդ դասարանի վերջում սովորողների աշխատող բլոգներ ունենալը և վարելը:

Խնդիրներ

  • Բլոգի բացում
  • Պաստառի ընտրություն, գույնի փոփոխում և այլն
  • Բաժինների բացում
  • Տեքստային նյութերի տեղադրում
  • Յութուբից նյութի տեղափոխումը բլոգ
  • Նկարների ներբեռնում
  • Հղումի տեղադրում և հեռացում

Արդյունք

Սովորողները կունենան իրենց բլոգները, ավելի մեդիահմուտ կլինեն, իրենց նյութերը կտեղադրեն իրենց բլոգներում, ուսումնական գործունեությունը կկազմակերպվի նաև իրենց բլոգների միջոցով: