Կոմպոստ, Ջերմոց Նախագծեր

Ժամանակացույց՝ Հոկտեմբերի 1-ից –մինչև ձյուն գալը

Մասնակիցներ՝ 1-ին, 2-րդ դասարաններ

Նպատակ.

Բնագիտական գիտելիքների ձևավորում

Հողի պարարտացում

Սննդային ավելցուկի կոմպոստացում

Խնդիրներ.

Հողի մշակում, պարարտացում

Այնուհետև Հիմնական դպրոցում ջերմոցի ստեղծում

Թափոնների քանակի կրճատման ու դրանց վերօգտագործման լավագույն միջոցներից մեկը կոմպոսի պատրաստումն է: Կոմպոստը պարունակում է բույսի համար անհրաժեշտ բոլոր սննդատարրերը՝ ազոտ, ֆոսֆոր, կալիում, բազմաթիվ միկրոտարրեր, բակտերիաներ, խմորիչներ, սնկեր, որոնք բույսերին ապահովում են երկարաժամկետ ու կայուն սննդով:

Դրա համար պետք է հիշել 4 կարևոր բան՝ դրանք են կանաչ ու չոր բաղադրիչներ, օդ ու ջուր:

Անհրաժեշտ  պայմաններ.

Հարթ, ջրով չողողվող, մի քիչ բարձր ցանկացած երկարության, երեք մետրից ոչ պակաս լայնության տարածություն:

Տարածության ներքևի մասում լցնել չոր տերևներ կամ ծղոտ, այնպես, որ այն դառնա 30 սմ հաստության շերտ:

Լցներ օրգանական թափոններ, սննդային մնացորդներ և շերտ- շերտ ծածկել հողով:

Մշակման աշխատանքները.

Անհրաժեշտ է կույտը միշտ խոնավ պահել, ժամանակ առ ժամանակ ջրելով և բահով խառնելով: Գարնանը բացելիս այն պետք է ունենա մուգ գույն, լինի փխրուն և վերածված լինի համասեռ զանգվածի:

Կոմպոստի կիրառումը.

Գարնանը հողը փորելիս կոմպոստը լցնել հողամասի մեջ, ցանքի ու տնկումների ժամանակ սերմի հետ մեկտեղ լցնել այն շարքի կամ ակոսների մեջ՝ պարարտացման համար:

Ժամանակացույց-մարտի 1-ից սկսած

Օգտագործելով դպրոցում եղած թաղարաները`  1-ին և 2-րդ դասարանի սովորողների հետ դասարանի ներսում կստեղծենք ջերմոցային տնտեսություն:Մինչ բուն աշխատանքին անցնելը մեկ ամիս կիրականացնենք  աշխատանք՝ կկարդանք , կուսումնասիրենք, թե ինչ պայմաններ են դրանց աճի համար անհրաժեշտ, ինչպես պետք է դրանք ջրել, ինչ օգտակար հատկանիշներ ունեն: Սովորողի համար հետաքրքիր է սեփական ջերմոցն ունենալու հեռանկարը, նրանք շատ ոգևորված են, պատասխանատու: Աշխատանքի ընթացքում կլուծվեն հոգեբանական բազմաթիվ խնդիրներ` սովորողները ինքնուրույն կկազմակերպեն իրենց տնտեսությունը՝ հերթով կջրեն, մոլախոտերը կպոկեն, հողը կփխրեցնեն:

Աշխատանքը ներառում է`

  • Թաղարների բազմացում, կտրոնների միջոցով
  • Սածիլների աճեցում՝ սերմերի միջոցով/ պղպեղ, լոլիկ, վարունգ, սմբուկ, ելակ և այլն/
  • Կանաչիի աճեցում

 

 

Նպատակը

 Սովորողների զարգացում, բնագիտական,այգեգործական հմտությունների և կարողությունների ձևավորում և զարգացում,գիտելիքի ձեռքբերում՝ իրական գործունեության միջոցով, խմբով աշխատելու,իրար օգնելու, նախաձեռնելու, կողմնորոշվելու կարողությունների զարգացում:

Բնության հետ ճիշտ վարվելու հատկության ձևավորում

Խնդիրները
Ծանոթացում բնության երևույթների, բնական ընթացքների հետ
Բույսերի ցանելու կամ տնկելու կարողությունների զարգացում գործնական աշխատանքի միջոցով
Բույսերի աճի, փոփոխությունների դիտարկում
Եզրակացություններ
Անձնական պարտականությունները կատարելու,պատասխանատու լինելու կարողության զարգացում

Ընթացքում ստեղծվելու է մեդիատեղեկատվական ուսումնական նյութ`  հողերի օգտագործման, բույսերի տեսակների, օգտագործման և օգտակարության վերաբերյալ, կանաչիների տեսակների մասին տեղեկատվություն…

Նախագծի ընթացքը

Հողի մշակում/1-2 օր/

Ջերմոցի ստեղծում /1 շաբաթ/

Սերմնացան/1-2 օր/

Մշակում և այլն:

Այս նախագիծը իրականացնելու ենք ամբողջ տարվա ընթացքում: Արդյունքները կերևան տեսանյութերի, ֆոտոշարերի և այլ մեդիանյութերի տեսքով: Վերջում կստեղծենք մեր դասարան-արտադրամասը` պատրաստելով պահածոններ:

Արդյունքում կունենանք`

Դպրոցի ներսում կանաչապատ, խնամված տարածք

Մեր կողմից աճեցրած բանջարեղեն

Էկոլոգիապես մաքուր կանաչեղեն

Նախապատրաստական փուլ,որտեղ սովորողները ուսումնասիրում են բանջարեղենի տարբեր տեսակները,սովորում են նրանց օտարալեզու անունները,համացանցի միջոցով տեղեկատվություն են հայթայթում,թե որ բանջարեղենը որտեղ,ինչ պայմաններում է աճում։

Հետազոտման փուլ-Այս փուլում սովորողները ուսումնասիրում են բանջարեղենը՝ըստ ձևի ,ի՞նչ երկրաչափական պատկերի է նման,գույնի,համի,հոտի։Սովորում են сладкий, кислый…; բառերն ու արտահայտությունները։

Տարբեր կշեռքների/թաթավոր,էլեկտրական,ձեռքի/ միջոցով կշռում են բանջարեղենը։Ամրապնդում են շատ,քիչ,ավել,պակաս,ծանր,թեթև ,հաստ,բարակ,մեծ ,փոքր արտահայտությունները՝սովորելով վերջիններիս օտարալեզու անվանումները։

Խոհանոցային գործունեության միջոցով կտրատում են,համեմատում,պատրաստում աղցաններ,համտեսում։

Համացանցից google որոնողական համակարգի միջոցով , փնտրում են աղցանների պատրաստման բաղադրատոմսեր։

Խոշորացույցով ուսումնասիրում են բանջարեղենը ,գտնում են ընդհանրություններ ու տարբերություններ։

Ուսումնասիրում են բանջարեղենի սերմերը :Հասունացած բանջարեղենից առանձնացնում են սերմերը , չորացնում,հետո տնկում։

Հանելուկներ,պատմություններ,շուտասելուկներ են հորինում և սովորում ։

Paint ծրագրով նկարում են , մուտքագրում՝ստեղծելով էլեկտրոնային խնդրագիրք ,հանելուկների ժողովածու և ընթերցարան։

Թողնել մեկնաբանություն