Մխիթար Սեբաստացու օրեր

Մխիթար Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն

Մասնակիցներ`2-րդ դասարանի սովորողներ, ծնողներ, ուսուցիչներ:

Ժամանակահատվածը՝ Նոյեմբերի  1-19/ Ներառված է նաև << Թթուդրիկ>> նախագիծը/

Խնդիրներ

  • հարցազրույց վարելու կարողության զարգացում
  • բանավոր խոսքի զարգացում
  • սեփական կարծիքը արտահայտելու կարողության զարգացում
  • մաթեմատիկական հմտությունների զարգացում
  • ստեղծագործական երևակայության զարգացում
  • մեդիահմտությունների զարգացում
  • բնագիտական, տեխնոլոգիական հմտությունների զարգացում

Նախագծի իրականացման ընթացքը

Մայրենի- հարցազրույց վերցնել, նյութեր պատրաստել հետևյալ թեմաներով․

  • Ո՞վ է Մխիթար Սեբաստացին:
  • Իմ կրթահամալիրը:
  • Ինչպես որոշեցի Սեբաստացի դառնալ:
  • Շնորհավորանքներ:
  • Քանի՞ Սեբաստացի կա իմ ընտանիքում:
  • Ինչպիսի՞ն է սեբաստացի ուսուցիչը:

Սոցհարցման ընթացքում զարգանում է սովորողների ոչ միայն բանավոր խոսքը, այլև
մաթեմատիկական հմտությունները

  • Հաշվել,  թե յուրաքանչյուր ընտանիքում քանի սեբաստացի կա:
  • Որ սեբաստացին, որ թվականին է ծնվել:
  • Որոշել, թե դասարանում ով է ամենամեծ /ամենափոքր/ սեբաստացին։

Գրանցել դասարանի ապագա սեբաստացիներին ՝քույրերին և եղբայրներին, ովքեր դեռ կրթահամալիրի սան չեն։

Ստացված նյութերը կտեղադրվեն մեր բլոգում և ենթակայում:

Թողնել մեկնաբանություն