Ուսումնական ճամփորդություն

imageՃամփորդության վայր- Խոր Վիրապ

Ճամփորդության օրը- 06․05․2017

Մասնակիցներ – 2-րդ դասարանի սովորողներ

Նպատակ

  • Նախապատրաստական աշխատանքեր
  • Միջավայրի, տեղանքի հետազոտում
  • Գործնական, ուսումնական գործունեության կազմակերպում
  • Ուսումնական պլեների անցկացում
  • Էկոլագիական ֆլեշմոբի անցկացում
  • Տեսադասի նկարահանում

 

Խնդիրներ

 

  • Որևէ գործունեության նախապատրաստվելու հմտության զարգացում.

նախապատրաստվել և ձևակերպել որոշակի կանոններ՝ ինչպես հագնվել, ինչ վերցնել, օգնել ընկերոջը, քայլել արահետով,  խմբից չառանձնանալ:

  • Թիմով ընդհանուր խնդիրներ լուծելու, խմբով աշխատելու, որևէ գործունեություն իրականացնելու կարողությունների զարգացում:
  • Մեդիահմտությունների զարգացում.

լուսանկարել, հարցազրույց վերցնել, ռադիոնյութ պատրաստել՝ օգտագործելով բջջային հեռախոսը, ֆոտոխցիկը, ձայնագրիչը։

Նախագծի իրականացման նկարագրություն

  • Միասին ընտրել ենք ճամփորդության վայրը
  • Որոշել ենք ինչպիսի հագուստ պետք է հագնենք /սպորտային, հարմար հագուստ ու կոշիկներ, արևապաշտպան գլխարկ/։
  • Վերցնելու ենք չփչացող ուտելիք և ոչ գազավորված ըմպելիք։
  • Աշխատանքի բաժանում ենք կատարել:
  • Մշակում ենք ենք կանոններ:
  •  Ընտրում ենք նյութեր`կարդալու և երգելու, տեսադասի նկարահանման համար:

Աշխատանքի ընթացքը

Մինչ ճամփորդությունը յուրաքանչյուր երեխա պետք է իմանա իր դերն ու նշանակությունը` ինչի համար է պատասխանատու, որն է իր անելիքը ճամփորդության ընթացքում: Սովորողներին ըստ նախասիրությունների կբաժանենք խմբերի:

  • Լուսանկարիչները կարող են աշխատանքը  բաժանել իրար մեջ՝ մեկը կարող է մարդկանց լուսանկարել , մեկը ծառերը, մյուսը ճանապարհը…
  • Սննդի պատասխանատուները կորոշեն, թե ինչ են ուտելու, ինչ սնունդ վերցնեն իրենց հետ:

Բնագետիկների խումբը կկազմակերպի տեղանքի մաքրում, հանրօգուտ աշխատանք։

Բոլորը կմասնակցեն ուսումնական պլեների անցկացմանը, տեսադասի նկարահանմանը:

 

Ճամփորդության արդյունքում ստեղծված տեսադասը, ֆոտոշարերն ու տպավորությունները կտեղադրվեն դասարանի բլոգում և ենթակայքում:

Թողնել մեկնաբանություն