Եթե ես Ալիսա-գլորիկը լինեի…

Կմարզվեի, կնիհարեի, որ անընդհատ չգլորվեի:- Կարեն

Վրձինը կվերցնեի և կնկարեի պատերին:-Մադլենա

Կմտնեի վերմակի տակ, կքնեի,թող բոլորը ինձ փնտրեին:- Մ.Դավիթ

Հեքիաթներ կկարդայի:-Մարիամ

Կմտնեի ծաղկամանի մեջ ու բոլոր ծաղիկները կկտրեի:-Հ.Դավիթ

Կմտնեի ծաղկամանի հողի մեջ, ինձ կտնկեի ,կաճեի: -Սերգեյ

Թռչուններին կեր կտայի:-Կարինե

Սոսնձով բերանս կկպցնեի, որ ինձ փնտրեին չկարողանայի ասեի, թե որտեղ եմ:-Հայկ

Կինոյում կնկարվեի:- Կարեն

Կատու ընկեր կունենայի:-Մադլենա

Ձեռքերս ու դեմքս ջրաներկով կներկեի,որ ինձ չճանաչեին:-Արև

Է՞լ ուր կգլորվեր Ալիսա գլորիկը…

Ալիսա- գլորիկը գլորվեց, ընկավ տատիկի մազերի մեջ և մազերը պոկեց: -Արև

Հայրիկի գրպանից դուրս եկավ, գլորվեց, ընկավ պապիկի կոշիկի մեջ և ոտքը խուտուտ տվեց:-Սերգեյ

Հայրիկը բուլկի էր գնել, որ ուտեր,Ալիսան գլորվեց, մտավ բուլկու մեջ, հայրիկը կերավ բուլկին և Ալիսային կուլ տվեց:-Հ.Դավիթ

Ալիսան գլորվեց, ընկավ սառնարանի մեջ, գտավ անցքերով պանիրը ու մտավ անցքերի մեջ ու սկսեց պանիր ուտել:-Էրիկ

Ալիսան գլորվեց, մտավ Ձմեռ պապիկի պարկի մեջ ու նվերները թափեց:-Ս.Կարեն

Նրանք նստել էին ճաշի, Ալիսան  գլորվեց, ընկավ մայրիկի բաժակի մեջ ու ամբողջ հյութը խմեց:-Արև

Ալիսան գլորվեց, մտավ մայրիկի պայուսակի մեջ ,այնտեղ շրթներկ գտավ, մտավ մեջը, երբ մայրիկը ուզում էր շրթներկ քսել, սկսեց մայրիկի դեմքին նկարել:-Արեգ

Ալիսան գլորվեց, ընկավ ծաղկամանի մեջ, ծաղիկները պոկեց և օծանելիք պատրաստեց:-Արև

Ալիսան խաղում էր գնդակով, վրան մի անցք գտավ, գլորվեց, ընկավ այդ անցքի մեջ:-Սյուզի

Ալիսայի մայրիկն ու հայրիկը հաց էին ուտում ,Ալիսան գլորվեց մտավ հացի մեջ, կերավ ամբողջ միջուկը, իսկ հայրիկին ու մայրիկին ոչինչ չթողեց:-Մելինե

Ալիսան թաքնվեց լուցկու տուփի մեջ , բոլորը խառնվել էին իրար չէին կարողանում գտնելԱլիսային, երբ տատիկը ուզեց ճաշը տաքացնի ,որ ուտեն, վերցրեց լուցկին, բացեց ,Ալիսան գլորվեց, ընկավ:-Մ.Դավիթ