Եթե ես Ալիսա-գլորիկը լինեի…

Կմարզվեի, կնիհարեի, որ անընդհատ չգլորվեի:- Կարեն

Վրձինը կվերցնեի և կնկարեի պատերին:-Մադլենա

Կմտնեի վերմակի տակ, կքնեի,թող բոլորը ինձ փնտրեին:- Մ.Դավիթ

Հեքիաթներ կկարդայի:-Մարիամ

Կմտնեի ծաղկամանի մեջ ու բոլոր ծաղիկները կկտրեի:-Հ.Դավիթ

Կմտնեի ծաղկամանի հողի մեջ, ինձ կտնկեի ,կաճեի: -Սերգեյ

Թռչուններին կեր կտայի:-Կարինե

Սոսնձով բերանս կկպցնեի, որ ինձ փնտրեին չկարողանայի ասեի, թե որտեղ եմ:-Հայկ

Կինոյում կնկարվեի:- Կարեն

Կատու ընկեր կունենայի:-Մադլենա

Ձեռքերս ու դեմքս ջրաներկով կներկեի,որ ինձ չճանաչեին:-Արև

Թողնել մեկնաբանություն