Բլոգների բացում. նախագիծ

Ժամանակահատված՝ 2017 թ-ից մայիսից մինչև հոկտեմբեր

Մասնակիցներ՝ 2-րդ, 3-րդ դասարանի սովորողներ

Կրթահամալիրում յուրաքանչյուր սովորող 2-րդ, 3-րդ դասարանից սկսած վարում է իր անձնական բլոգը: Բլոգն այն ուսումնական տարածքն է, որտեղ երևում է յուրաքանչյուրի ուսումնական գործունեությունը: Բլոգում հստակ երևում են սովորողների նախասիրություններն ու զարգացման փուլերը:

Նպատակ

3-րդ դասարանի վերջում սովորողների աշխատող բլոգներ ունենալը և վարելը:

Խնդիրներ

  • Բլոգի բացում
  • Պաստառի ընտրություն, գույնի փոփոխում և այլն
  • Բաժինների բացում
  • Տեքստային նյութերի տեղադրում
  • Յութուբից նյութի տեղափոխումը բլոգ
  • Նկարների ներբեռնում
  • Հղումի տեղադրում և հեռացում

Արդյունք

Սովորողները կունենան իրենց բլոգները, ավելի մեդիահմուտ կլինեն, իրենց նյութերը կտեղադրեն իրենց բլոգներում, ուսումնական գործունեությունը կկազմակերպվի նաև իրենց բլոգների միջոցով:

 

Կոմիտասյան օրեր

Նախագծի մասնակիցները՝ Հիմնական դպրոցի 2-րդ դասարանի սովորողներ

Ժամկետները՝ սեպտեմբերի 30 – հոկտեմբերի 20-ը

Նպատակ-Ճնաչել մեծանուն երգահանի գրական ստեղծագործություններին և կյանքին:

Խնդիրներ․

  • Կոմիտասի երգերի ուսուցում, կատարում,
  • բանավոր խոսքի զարգացում,
  • երաժշտական ունակությունների զարգացում,
  • գրկան ստեղծագործության միջոցով ինքնարտահայտվելու կարողության զարգացում,
  • տեղեկություններ հավաքելու և տարածելու հմտության զարգացում,
  • մեդիահմտությունների կիրառում և զարգացում,
  • լսելու, լսածը սեփական բառերով  վերարտադրելու կարողության  զարգացում

Ընթացք․

  • Սովորողների հետ ուսումնասիրել երգահանի կենսագրությունը
  • Կարդալ բանաստեղծությունները, քննարկել, վերլուծել
  • Կոմիտասի ստեղծագործությունների ունկնդրում, տպավորություն, կարծիք, պատում
  • Երգել, արտաբերել բերանացի արդեն հայտնի ստեղծագործությունները
  • Արդյունքում սովորողները կլինեն․

    Կոմիտասի երգերը, բանաստեղծությունները իմացող, փոխանցող, տարածող:

«Իմ բարձունքը» ուսումնական նախագիծ

Ըստ <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրի ուսումնական պլանի  սահմանված կարգի ուսումնական ճամփորդությունները  սովորողների ուսումնական գործունեության բաղկացուցիչն են: Սովորողի մասնակցությունն այդ ճամփորդություններին պարտադիր է: 

Տվյալ նախագիծը ներառված է «ԵՍ» ուսումնական նախագծի մեջ:

Այս տարի հաղթահարելու  ենք Թեղենիսի բարձունքը: Շարունակել կարդալ

Կոմպոստ, Ջերմոց Նախագծեր

Ժամանակացույց՝ Հոկտեմբերի 1-ից –մինչև ձյուն գալը

Մասնակիցներ՝ 1-ին, 2-րդ դասարաններ

Նպատակ.

Բնագիտական գիտելիքների ձևավորում

Հողի պարարտացում

Սննդային ավելցուկի կոմպոստացում

Խնդիրներ.

Հողի մշակում, պարարտացում

Այնուհետև Հիմնական դպրոցում ջերմոցի ստեղծում

Թափոնների քանակի կրճատման ու դրանց վերօգտագործման լավագույն միջոցներից մեկը կոմպոսի պատրաստումն է: Կոմպոստը պարունակում է բույսի համար անհրաժեշտ բոլոր սննդատարրերը՝ ազոտ, ֆոսֆոր, կալիում, բազմաթիվ միկրոտարրեր, բակտերիաներ, խմորիչներ, սնկեր, որոնք բույսերին ապահովում են երկարաժամկետ ու կայուն սննդով:

Դրա համար պետք է հիշել 4 կարևոր բան՝ դրանք են կանաչ ու չոր բաղադրիչներ, օդ ու ջուր:

Անհրաժեշտ  պայմաններ.

Հարթ, ջրով չողողվող, մի քիչ բարձր ցանկացած երկարության, երեք մետրից ոչ պակաս լայնության տարածություն:

Տարածության ներքևի մասում լցնել չոր տերևներ կամ ծղոտ, այնպես, որ այն դառնա 30 սմ հաստության շերտ:

Լցներ օրգանական թափոններ, սննդային մնացորդներ և շերտ- շերտ ծածկել հողով:

Մշակման աշխատանքները.

Անհրաժեշտ է կույտը միշտ խոնավ պահել, ժամանակ առ ժամանակ ջրելով և բահով խառնելով: Գարնանը բացելիս այն պետք է ունենա մուգ գույն, լինի փխրուն և վերածված լինի համասեռ զանգվածի: Շարունակել կարդալ

«Տիեզերք». նախագիծ առաջին դասարանի համար

Նպատակը՝

Տիեզերքին վերաբերող նյութերով, տիեզերքի հետ կապված  տարբեր  գործունեությունների  միջոցով սովորողների՝  նախագրային և նախաթվային շրջանի ուսուցման կազմակերպում:

Ընդհանուր խնդիրները՝

  • Սովորողների աշխարհաճանաչողության զարգացում,  իրեն և շրջակա աշխարհը ճանաչելու հմտությունների ձևավորում
  • Բնական, կենսական միջավայրի ուսումնասիրություն
  • Տեսողական-պատկերային մտածողության զարգացում
  • Դիտումներ/դիտարկումներ/կատարելու, դրանք դասավորելու, համադրելու, մշակելու հմտությունների ձևավորում
  • Առարկաները ըստ որևէ հատկության համեմատելու կարողության ձևավորում
  • Նույն հատկություն ունեցող առարկաների հավաքածու կազմելու կարողության ձևավորում
  • Ծանոթացում առարկաների տարածական առնչություններին. վերև-ներքև, առաջ-ետ, աջ-ձախ, բարձր-ցածր, մոտ-հեռու, ներս-դուրս, վրա-տակ, միջև-մեջտեղը:
  • Շրջապատի նկատմամբ  հոգատար վերաբերմունքի ձևավորում
  • Ստեղծագործական երևակայության զարգացում:

Ընթացքը. Շարունակել կարդալ